Monday, December 23, 2013

Իսպանիայի աշխարհագրական դիրքը

Աշխարհագրական դիրքը. Իսպանիայի Թագավորությունը պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակցում է Պորտուգալիայի հետ, հյուսիսում՝ Ֆրանսիայի և Անդորրայի, հարավում՝ Ջիբրալթարի։ Պետական կառավարության տեսակը սահմանադրական միապետություն է։ Իսպանիայի ափերը հյուսիսում և արևմուտքում ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում միջերկրածովյան ջրերով։ Տարածքով Իսպանիան Եվրոպական Միության տարածքով երկրորդ մեծ երկիրն է` Ֆրանսիայից հետո:Վարչական բաժանումը. Ինքնավար համայնքները երկրի վարչական բաժանման առաջին մակարդակն է։ Նրանք ստեղծվել են և մինչև այժմ գործում են 1979 թվականից և իրավունք է տալիս նրանց ստեղծել սեփական կառավարությունը։ Ինքնավար համայնքները կարող են ինտեգրված լինել հարակից շրջանների հետ պատմական, մշակույթային և տնտեսական կապերով։ Հինական օրենքները յուրաքանչյուր ինքնավար համայնքում դա ինքնավարության կանոնն է։ Ինքնավարությանզ կանոնով սահմանվում է ինքնավար համայնքի անվանումը, սահմանները, կառավարության ձևավորման կարգը և շատ ներքին օրենքներ, երկրի սահմանադրությամբ սահմանված կարգով։ Բոլոր ինքնավար համայնքների կառավարությունները պետք է կազմված լինեն.
  • Օրենսդիր մարմին, որի անդամները ընտրվում են համամասնական ցուցակներով և պետք է նարկայացված լինեն համայնքի բոլոր շրջանները;
  • Կառավարության խորհուրդ իրենց վարչական և գործադիր գործունեությամբ, ղեկավարում է նախագաը, որին ընտրում է օրենսդիր մարմինը միապետի համաձայնությամբ
  • Գերագույն դատարանը, որը ենթարկվում է երկրի գերագույն դատարանին և գործունեություն է իրկանացնում ինքնավար համայնքի ներսում։
Կատալոնիային, Գալիցիային և Բասկերի երկրին, որոնք իրենց անվանում են ազգայնականներ, ինքնավարություն տրամադրվեց շատ կարճատև ժամանակահատվածում։ Անդալուզիան նույնպես ուներ նույն ինքնավարության կարգավիճակ, սակայն նրա ինքնավարության տրամադրման գործընթացը համեմատաբար երկարատև էր։ Կամաց կամաց մյուս համայնքներին նույնպես տրվեց ինքնավարության կարգավիճակ, հաշվի առնելով տարածաշրջանի պատմական, կրոնական հատկանիշները, ինչպիսիք են Վալենիսայի համայնքը, Կանարյան կղզիները, Բալեարիկ կղզինեը  և Արագոնը։ Ինքնավար համայնքները ունեն լայն օրենսդիր և գործադիր ինքնավարություն, իրենց սեփական պառլամենտներով և կառավարություններով։ Յուրաքանչյուր համայնքի համար լիազորությունների բաշխումը կարող է տարբեր լինել, միայն երկու համայնքներ ունեն լիարժեք ինքնավարություն, դրանք են Բասկերի երկիրը և Նավարեն։ Բացի այդ Բասկերի երկիրը, Կատալոնինան և Նավարեն ունեն սեփական ոստիկանություն և զինված ուժեր։

Tuesday, December 3, 2013

Վճռաբեկ դատարան

Վճռաբեկ դատարան

Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը։ Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ  և վարչական դատարանների դատական ակտերը։ Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման
Այս պահին Վճռաբեկ դատարանը կազմված է դատարանի նախագահից, քրեական պալատից և քաղաքացիական և վարչական  պալատից։ Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից և հինգ դատավորից, քաղաքացիական և վարչական պալատը՝ պալատի նախագահից և ինը դատավորից։ 
Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ Վճռաբեկ դատարան, որի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում։
Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսված են ավագ օգնականի և օգնականի մեկական հաստիքներ, որոնք օժանդակում են դատավորին իր լիազորությունների կատարման ընթացքում։ Դատավորի ավագ օգնականը նախապատրաստում է դատական ակտերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է դատավորի այլ հանձնարարություններ։ 
Վճռաբեկ դատարանը գլխավորում է Վճռաբեկ դատարանի նախագահը, ով իրականացնում է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահին և դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները։ 
Վճռաբեկ դատարանի նախագահը՝
1. ապահովում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.
2. հրավիրում և վարում է Վճռաբեկ դատարանի նիստերը.
3. ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակման է ուղարկում Վճռաբեկ դատարանի որոշումները.
4. Վճռաբեկ դատարանի դատավորներին, օրենքով սահմանված կարգով, տրամադրում է արձակուրդ.
5. վերահսկում է Վճռաբեկ դատարանի աշխատակազմի գործունեությունը.
6. ներկայացնում է Վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
7. օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարգապահական վարույթ է հարուցում Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կամ պալատի դատավորի նկատմամբ.
8. վարում է Արդարադատության խորհրդի նիստերը.
9. իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

Saturday, November 23, 2013

Answers to the test



1-a               11-c            21-c             31-b             41-b

2-a               12-c             22-d             32-c             42-c

3-d               13-b             23-c             33-d             43-d

4-d               14-a             24-d             34-a             44-c

5-a               15-d             25-a             35-b             45-d

6-d               16-c             26-d             36-c             45-c

7-b               17-a             27-c             37-c             47-d

8-b               18-c             28-a             38-a             48-c

9-d               19-d             29-c             39-c             49-b

10-b             20-a             30-d             40-c             50-a


Tuesday, November 19, 2013

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՆՀԱՅՏ ՆԱՄԱԿԸ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒՆ/Նախագիծ 1

Հերթական (գուցե` վերջի՞ն…) անգամ, ապագա հրատարակիչներին պարտքս նվազեցնելու համար, անցա Գուրգեն Մահարու նամականու հատորների ընթերցմանն ու ծանոթագրությունների խմբագրմանը եւ այդ կապակցությամբ հավաքածս նամականու թղթապանակի (տես` նամակադարան…) թերթատմանը: