Friday, January 31, 2014

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

  1. Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայր որակը:                                                                                                                                                                                                                                                                                                                                     Մենք  ապրում ենք անբարենպաստ միջավայրում, որտեղ օդը և հողը աղտոտված  է: Այդ խնդիրները հնարավոր է լուծել, օրինակ էլեկտրականության, գազի, ջրի ծախսը նվազեցնելով, կարելի է նվազեցնել նաև արտանետումների ծավալը: Մեր հանրապետությունում շատ են արտանետումները, որոնց վրա շատ անգամ աչք են փակում և չեն լուսաբանում , կամ էլ լուսաբանելուց հետո էլ ոչ ոք չի արձագանքում և խնդիրը մնուրմ է բաց. հատկապես աղբի հարցը, որի վերամշակման ոչ մի միջոցառում չի իրականացվում: Կան աղբի տեսակներ, որոնք մնում են հարյուրավոր տարիներ, դրա հետևանքով վնասում են մեր առողջությանը: Այս ամենը իր հերթին, բայց հիմնական խնդիրը տեսնում եմ իշխանությունների անտնտեսվար քաղաքանության մեջ, որոնք քաղաքի անհարկի ասվալտապատումներից այն կողմ չեն կարողանում գնալ: Արտասահմանյան երկրների փորձը՝ ինչքան ասես, կարելի է միայն ճիշտ կազմակերպել աշխատանքը բարեխիղճ ու հասկացող մասնագետների միջոցով: Սակայն մեզ մոտ մի քանի բիոզուգարաններրով են փորձում հարց լուծել, կամ էլ քողարկվում են «Համաշխարհային ճգնաժամով»:
  2.  Ինչպե՞ս է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Հողը աղտոտվում է նաև մետաղների, ածխի և այլ ռեսուրսների բաց արդյունահանման հետևանքով: Օրինակ՝ ածխի բաց արդյունահանման հետևանքով շատ վտանգավոր նյութեր դուրս են նետվում հողի մեջ և աղտոտում այն: Նայև գոյություն ունի «անապատացում»  էկոլոգիական տերմինը: Անապատացումը, դա հողի մահն է, այսինքն հողում գտնվող աղերը, բարենպաստ նյութերը ոչնչրացվում են: Դա կարող է լինել անտառածածկ տարածքների ոչնչացման հետևանքով, գերարածեցման հետևանքով արոտավայրերի ոչնչացման, լճերի, գետերի, ջրային միջավայրի անխնա օգտագաործման հետևանքով առաջացած ճահճացման, կամ չորացման, ստորգետնյա ջրերի բարձրացման հետևանքով աղակալված վարելահողերի և այլն:  Թունավոր  տարրերով շրջակա միջավայրի աղտոտվածությունը առաջին հերթին ազդում է երեխայի օրգանիզմի վրա, ընդ որում այդ տարրերի կուտակումը տեղի է ունենում դեռևս ընկերքում: Կախված այն բանից, թե շրջապատում որքան շատ է ծանր մետաղների առկայությունը, կարելի է որոշել, թե մարդու օրգանիզմում որքան է նրա քանակը և վերջին շրջանում արյան պլազմայի , մեզի և մյուս հյուսվածքների հետազոտությունների շարքում ավելացել է նաև մազերի հետազոտությունը, որը հնարավորություն կտա գնահատելու օրգանիզմում ծանր մետաղների առկայության չափն ու ազդեցությունը: 2010թ-ի Հունվարին Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի հիգիենայի ամբիոնի աշխատակիցների՝ Ա. Ղազարյանի, Ն. Խաչատրյանի, Ս. Ղուկասյանի, Ս. Մինասյանի, Լ. Բարդումյանի հետազոտությունների արդյունքում հետազոտվել են Երևանի 7 և Արզականի 1 պատահականորեն ընտրված մանկապարտեզների երեխաների մազերի նմուշները: Գյուղի և քաղաքի երեխաների մազերում ծանր մետաղների հավասար առկայությունը ցույց է տալիս տոքսիկանտների օդային և ջրային տեղափոխումը կարող է կատարվել զգալի հեռավորության վրա գտնվող տարածքները: Շրջակա միջավայրի ուսումնասիրությունները բացահայտել են կապը շրջակա միջավայրի աղտոտվածության և մազերում հայտնաբերված ծանր մետաղների միջև: Կապարի ուԿադմիումի կուտակումը երեխաների օրգանիզմում բացատրվում է ավտոտրանսպորտի արտանետումներով: Խորհուրդ է տրվում հատկապես տրանսպորտից օգտվող երեխաների հիգիենայի վրա ուշադրություն դարձնել, որովհետև կեղտոտ ձեռքերը բերանը տանելով նրանք կարող են թունավոր մետաղների ներմուծման պատճառ դառնալ: Դրանք կուտակվում են օրգանիզմում և խցանումներ առաջացնում լյարդի ու երիկամների ծորաններում, որի հետևանքով այդ օրգանները սկսում են վատ աշխատել: Վատն այն է, որ այդ մետաղները օրգանիզմի մեջ են մնում և ինքնուրույն դուրս չեն գալիս:
    Դուրս բերել դրանք կարելի է օգտագործելով սօիտակ սունկի, կաթի մեջ պարունակող սպիտակուցներ, ինչպես նաև պեկտին, որը լինում է մալմալադի, մրգահատապտուղային ժելեներում: Դժվարությունը կայանում է նրանում, որ պետք է վերոհիշյալ մթերքները  ստացված լինեն էկոլոգիապես մաքուր շրջաններից ու զերծ լինեն վնասակար նյութերից :
    Հայաստանում մյուս պետությունների համեմատ քաղցրահամ ջուրը շատ է, բայց ՀՀ քաղցրահամ ջուրն էլ անմասն չի մնում մարդու  վնասակար ազդեցությունից: ՋԷԿ-երի աշխատանքի հետևանքով մեծ քանակությամբ տաք ջուր է լցվում բնական ջրամբարները, որի պատճառով առաջ են գալիս մի շարք էկոլոգիական խնդիրներ՝ ջրի գոլորշիացման ակտիվացումը, կենսոլորտին հասցրած անդառնալի վնասը, ջրի լուծելիության հետևանքով ապարների  և այլ թափոնների (եթե այդպիսիք կան) քայքայումը:                                                                                                                                                   

     3. Ինչպե՞ս եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպե՞ս այն դարձնել ավելի արդյունավետ: Ի՞նչ դեր ունի հասակարական վերահսկողությունը, ինչպե՞ս մեծացնել այն:                                                                                                                                                                                                                                                   Խնդիրն ավելի խորքային է ու լուծել այն մի մեթոդով անհնարին է, պետք են կոմպլեքս միջոցառումներ: Բոլոր բնագավառներում մենք միաժամանակ պետք է աշխատենք: Միայն շրջապատը մաքրելով մենք անվերջ կմաքրենք ու մարդիկ դա կընդունեն որպես իրողություն: Պետք է բոլոր բնակավայրերի ամենատարբեր օղակներ աշխատեն. Օրինակ՝ քաղաքային բակերում վերացնել է պետք բոլոր խանգարող ու անթույլատրելի վայրում կառուցած ավտոտնակները և բնակիչների միջոցով կանաչապատման ու առատնկման աշխատանքներ իրականացնել: Փոխանակ դժգոհելու, թե մարդիկ աղբը թափում են այս ու այնտեղ, պետք աղբի մշակման բարդագույն խնդրին լուծում տալ, թե չե մենչ շուտով կհայտնվենք մի մեծ աղբանոցում: Առաջին գործը իշխանությունների գործուն կամքն է, իսկ մյուսը՝ միջազգային փորձի հիման վրա մի նախագծի մշակումը,միահամուռ  ջանքերի շնորհիվ կյանքի կկոչվի:
    Հասարկության հետ աշխատանքը ավելի բարդ է , պետք է ներքաշվեն բոլոր կառույցները՝ մանկապարտեզ, դպրոց, ընտանիք, հիմնարկներ՝մասնավոր ու պետական: Լուսաբանումն էլ վերջին տեղը չի զբաղեցնում, եթե ոչ առաջին: Ցավոք, բոլոր վերը նշված կառույցները զատված են, իսկ հասարակությունը լրիվ ուրիշ արժեքներով է տարված: Աշխատանքը համակարգված կհամարվի, եթե բոլոր այդ ծառատունկերը կատարվեն բնակավայրերին մոտ, այդպես ավելի հավանական կլինի, որ մնացած հոգսը ծառերի նկատմամբ կկատարվի հենց բնակիչների կողմից: Կարելի է լուսաբանելով այդպիսի գործընթացը, հետաքրքրությունը մեծացնել նրա նկատմամբ:
    Գոհունակությամբ կարելի է նկատել, որ հասարակության մի շերտ է առաջանում, որը ուշադիր է էկոլոգիական խնդիրների նկատմամբ ու պետք եղած ժամամանակ միահամուռ օգտագործում իր ձայնի իրավունքը: Այսպիսի արձագանքը իհարկե հնարավոր դարձավ համացանցի միջոցով, որտեղ դաշտը ավելի ազատ է ու շփման րջանակը ավելի մեծ:
    Արևի էներգիան՝ Էներգիայի փոխարկման համակարգերի մեջ օգտագործվում են ոսպնյակներ կամ հայելիներ կենտրոնացնելու համար լույսի մեծ տարածք փոքր հեծանի վրա։
    Արևային էնեկտրակայնները առաջին անգամ ստեղծվել են 1980-ական թվականներին։ Առաջինը եղել է Կալիֆորնիայում: Այսօր արևային էներգիայի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար երկրներն են՝ ԱՄՆԻսպանիաՉինաստան,ԳերմանիաԻտալիաՀնդկաստան: Աշխարհի ամենահզոր արևային էլեկտրակայանը գտնվում է Հնդկաստանում. այն Չարանկա Սոլար Փարկն է, հզորությունը կազմում է 214 մեգավատտ։
    Հայաստանում այս ոլորտ դեռ զարգացման փուլում է։ Դեռևս չկա կառուցված որևէ էլեկտրակայան։ Բայց վերականգնվող էներգիայի մշակույթը արդեն գործում է մեր երկրում։
    Բայց, այնտեղ, որտեղ կառուցվում են արևային ոսպնյակները, հողը չի ստանում բավարար արևային էներգիա, դրա հետևանքով տեղի է ունենում հողի դեգրեդացիա:
    Քամու էներգիա
    Քամին առաջանում է ճնշման, կլիմայի փոփոխության հետևանքով: Այս էներգիայի օգտագործումը շատ տարածված է, հատկապես Դանիայում (28%), բայց, որպեսզի ամբողջությամբ օգտագործվի քամու էներգիան, պետք է կառուցել մոտավորապես 50կմ հողմակայաններ: Այդ ժամանակ, կարելի կլինի արդեն չօգտագործել ավանդական էներգիայի աղբյուրները՝ ԱԷԿ, ՀԷԿ, ՋՐԷԿ, որոնք շատ լուրջ էկոլոգիական վնաս են տալիս բնությանը:  Իսկ քամու էներգիան  էկոլոգիապես անվտանգ է:
    Կան նաև մակընթացության, ալիքների, տորնադոների և այլ այլընտրանքային էներգիայի աղբյուրներ, բայց նրանք դեռ ուսումնասիրվում են և դեռ ոչ-մի տեղ չեն օգտագործվել:
    Ես չեմ ասում, որ միայնակ կարող ենք վերացնել էկոհամակարգի բոլոր խնդիրները, բայց պետք է յուրաքանչյուրը աչքի առաջ ունենա շրջակա միջավայրի իրեն հասանելի հատվածը և ուժերի ներածին չափով հոգ տանել:                                     
     4. Ի՞նչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:                                                                                                                                                                                                                                                                                              Ես անում եմ միայն այն, ինչն իմ ուժերի սահմաններում է, այսինքն աշխատում եմ չախտոտել շրջակա միջավայրը, խորհուրդ եմ տալիս ուրիշներին ավելի հոգատար գտնվել բնության հանդեպ
    5. Հիմնավորել թե ինչու՞ միջազգային համագործակցույթունը բնապահպանության բնագավառում չի տալիս ակնկալվող ցանկալի արդյունք:
            Միջազգային համագործակցությունը այդքան էլ արդյունավետ չէ, որովհետև ամեն մի պետություն մտածում է իր շահի մասին: Հիմա օրենք է ելել, որի շնորհիվ հարուստ պետությունները օգնելու համար աղքատ պետություններից գնում են տարածքներ և շահագործում այն, օրինակ ԽՍՀՄ-ի տարիներին կառուցվեց մեր ատոմակայանը, որի ժամկետը արդեն անցել է, և այն կամ պետք է քանդեն, կամ վերանորոգեն: Այս ամենը էկոլոգիական մեծ խնդիր է, քանի որ հարուստ պետութոյւնը շահագործելով այդ տարածքը ավելի շատ վնաս է պատճառում աղքատ պետությանը, քան  օգուտ  տալիս: