Friday, February 7, 2014

Կոմիտաս



Հայ եկեղեցական և ժողովրդական երաժշտության պատմության մեջ իր առանձնահատուկ տեղն ունի երաժշտագետ և երգահան Կոմիտաս վարդապետը։ Այս հանճարը մեր, որ հիմք դրեց հայ հոգևոր երաժշտությունը։ Կան անհատներ, ում անունն ու գործն ունեն աշակերտող առաքելություն, այսինքն՝ նրանց անունն ու գործը դառնում են տվյալ ազգի ինքնագիտակցության և ինքնության պարտադիր բաղադրիչը։ Չկա հայի ինքնություն և ինքնագիտակցություն առանց Կոմիտասի և Մաշտոցի։ «Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասը արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար։ Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ։ Ինչպես Մաշտոցն գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով»: Այսպիսի տողեր է գրել Պարույր Սևակը Կոմիտասի մասին։ Նրա կերպարով ներշնչված էին գրեթե բոլոր գրողներն ու բանաստեղծները։ Նրա մասին գրվել են′ թե փոքրիկ բանաստեղծություններ, թե′ պոեմներ ու ծավալուն երկեր։ Անհրաժեշտ է առանձնացնել Մամեդ Ռահիմի «Արարատը»։ Անգնահատելի է այն փաստը, թե ինչպիսի ցավով է արտահայտվում մուսուլմանական ազգի ներկայացուցիչը հայկական կոտորածի, Արարատի, Կոմիտասի մասին։ Նա դիմում է Արարատին՝ խնդրելով պատմել հայ մայրերի վշտի, Մեծ եղեռնի զոհերի մասին։    Պատմի′ր ինձ, ո′վԱրարատ, թե Թուրքիայում քանի՞ նոր Կոմիտասներ են թաղել-շուրթերին երգ անավարտ, Քանի՞ մայրեր Զոհրապի մահն են սգում ամեն օր, Քանի՞ Սուբհի են խեղդել…Պատմի′ր ինձ, ո′վ Արարատ։ Չի կարելի մոռանալ նաև Կոմիտասի նամակների մասին, որոնք նրա ժառանգության կարևոր մասն են կազմում։ Դրանք մեծ երաժշտի կյանքի ու բազմածավալ գործունեության, խոհերի, ժամանակի, մշակութային- հասարակական կյանքի խոսուն վկաներն են։ Կոմիտասը նամակագրական կապի մեջ էր եղել հայ մտավորականության և հոգևորականության շատ ներկայացուցիչների հետ, կիսել իր մտորումները՝ մերթ ներկայացնելով որպես հոռետես և անաչառ քննադատ, մերթ՝ լավատես։ Չնայած 2013 թվականի հոկտեմբերի 22—ին լրանում է հանճարեղ Կոմիտասի 144 տարին, այնուհանդերձ նա անմահ է հայ ժողովրդի սրտում։ Կոմիտասը չպետք է լինի մեր մշակութային կյանքի ակտիվ մասնակիցը, մեր ինքնության կատարելագործման կարևորագույն գործոններից մեկը, այլ պետք է շարունակի 21-րդ դարի բարդ քառուղիներում։ Երախտապառտ հայերի՝ կոմպոզիտորի հանդեպ տածած մեր սիրո մասին են վկայում Հայաստանում Կոմիտասի անունը կրող զբոսայգին, որտեղ էլ վերջերս տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախագծի ներկայացման հանդիսավոր արարողությունը։ Կոմիտասի զբոսայգում է գտնվում քաղաքային պանթեոնը, որտեղ հանգչում են հայ մշակույթի գործիչները: Կոմիտասի անունն է կրում Երևանի երաժշտական Կոնսերվատորիան, Կոմիտասի անունն է կրում Երևանի փողոցներից մեկը, լարային քառյակը և այլն։ Այսպիսով, հայ ժողովուրդը իրեն կոմիտասյան երգերի մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պետք է ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պետք է ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան։ Կոմիտասն ամենաապրողն է բոլոր ապրողներիս մեջ։

Սասունցի Դավիթ (Հայ ժողովրդական մեծ էպոսը)

 Սասունցի Դավիթ





  <<Սասունցի Դավիթ >>ժողովրդական էպոսը պատկանում է մարդկության ստեղծած ամենահանճարեղ գեղարվեստական գործերի թվին. այն միջնադարի հայ մշակույթի պատմության մեջ բազառիկ տեղ է գրավում:

  <<Սասունցի Դավիթ>> հայ ժողովրդական էպոսի պատումներից մեկն առաջին անգամ գրի է առնվել և հրատարակվել 1874 թվին, <<Գրոց ու բրոց>> և <<Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ>> վերնագրով գրքում: Էպոսի հայտնաբերողը և գրքի հեղինակը հայ բանահավաքության ռահվիրան՝ Գարեգին Սրվանձտյանն էր: Սրվանձտյանն իր գրքում <<Սասունցի Դավթի>> գրի առնելու առթիվ պատմում է, որ երոք տարի հետամուտ է եղել այն լրիվ իմացող գտնելու համար և միայն 1873 թվին հանդիպել է Մշո դաշտի Առնիստ գյուղից Կրպոյին, որի պատմվածքը  <<Սասունցի Դավթի>> մասին հաջողվել է գրի առնել:

  Սրվանձտյանը, որը շատ լավ ծանոթ էր ժաղավրդական բանահյուսության առանձնահատկություններին, իսկույն նկատել է, որ <<Սասունցի Դավիթը>> բացառիկ գեղարվեստական արժեք ունեցող ժողովրդական վեպ է(էպոս): Բայց նա միաժաման մտածում էր, որ կարող են գտնվել շատ բանասերներ, որոնք այդ գործի արժեքը չեն ըմբռնի: Այդ մասին նա գրել է. << Այս գործիս հրատարակությունը հասկացողին համար արժեք կունենա. բայց կարծեմ արհամարողներ ավելի պիտի լինեն և այպանողներ ոչ միայն այս գրվածի կտորը, այլ ամբողջ սույն գրքույկը, ընդոր և իմ անձը: Ասոնք չհասկացողներն են>>:

  Ճիշտ է Սրվանձտյանից հետո գտնվեցին ժողովրդական բանահյուսության գնահատողներ, որոնք հետևելեվ նրա օրինակին գրի առան <<Սասունցի Դավիթ>> էպոսի ուրիշ շատ պատումներ(երկրորդ պատումը գրի առավ Մ. Աբեղյանը 1889 թվին), բայց նա իրավացի էր, երբ գրում էր, թե <<արհամարողներ ավելի պիտի լինեն>>: Իրոք, անցյալի հասարակության մեջ մի այսպիսի իսկական հայրենասիրական գործ չէր կարող լիարժեք գնահատկան ստանալ: <<Սասունցի Դավիթ>> էպոսի մեծ արժեքը գնահատվեց միայն սովետական հայրենիքում:

  Հայ ժողովրդական մեծ էպոսի ավելի քան հարյուր պատում մինչև այժմ գրի է առնված. դեռ էլի հայտնաբերում են նոր պատումներ: Դրանց ասացողները բոլորն էլ աշխատավոր գյուղացու ծոցից ելած, պատմելու բնատուր շնորքով օժտված անձնավորությոևններ են, որոնք սերնդից սերունդ պահպանելով ժաղավրդի այդ մեծագույն ստեղծագործությունը՝ հասցրել են մինչև մեր օրերը: 1939 թ. Սովետական Միությունում մեծ շուքով նշվեց <<Սասունցի Դավթի>> հազարամյակը: Այդ կապակցությամբ կազմվեց էպոսի համահավաք տեքստը:

  Էպոսի համաշխարհային պատմության մեջ <<Սասունցի Դավիթը>> այն բացառիկ նմուշներից է, որ մարդկությանը հասել է գրի առնվելով անմիջապես ժաղավրդական ասացողների բերանից: Այս իմաստով այն շատ մեծ նշանակություն ունի ժողովրդական էպոսի էության վրաբերյալ տեսական ընդհանրացումներ կատարելու գործում:

  Ինչպես ամեն մի ժողովրդական էպոս, այնպես էլ <<Սասունցի Դավիթը>>  ժողովրդի կյանքի հանգամանքների ու պատկերացումների, պատմական իրական եղելությունների գեղարվեստական խոր ընդհանրացումն է: Էպոսի մեջ սովորաբար չի պահպանվում պատմական անցքերի ժամանակագրությունը և կոնկրետ նկարագիրը. այնպես որ Սասունցի Դավթի և Մսրա Մելիքի կռիվը, Դավթի տարած հաղթանակը արաբների դեմ իր ազատության և անկախության համար հայ ժողովրդի մղած բազնաթիվ հերոսական կռիվների ընդհանրացումն է. դեռ ավելին, Դավթի տարած հաղթանակը առհասարակ օտար  տիրապետության ու ֆեոդալակման կեղեքման դեմ տարբեր ժամանակներում հայ ժողովրդի մղած պայքարի  ու տարած հաղթանակների ընդհանրացումն է:

  Թեպետ <<Սասունցի Դավթի>> հիմնական դրվագները արտացոլում են արաբական խալիֆաթի դեմ 7-9_րդ դարերում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը, բայց և այնպես էպոսում հարատևել են նաև շատ հին էպիկական զրույցների հերոսներ(Շապի արքան և այլն), ինչպես և հիշյալ դարերից  շատ հետո կատարված իրադարձությունների արձագանքներ, դրանց հետ կապված պատմական անձնավորությունների վերաբերյալ հիշողություններ(Պապը ֆրանկին- Հռոմի պապը, խաչակիրների Արևելք կատարած արշավանքների հետ կապված պատկերացումներ և այլն):

  <<Սասունցի Դավթի>> գեղարվեստական մեծության ամենաակնհայտ արտահայտությունը նրա բովանդակության և սյուժետային ընդգրկման արտակարգ հարստությունն է: Հայ ժողովրդական էպոսը անչափ հարուստ է բազմաբնույթ այնպիսի դեմքերով, որոնք ինքնըստիքյան հիանալիորեն արտհայտում են նրա պատմական-սոցիալական էությունը և բնութագրում են հերոսներին:

  Այս դեպքերը պատումներում այնքան մեծաթիվ են, բազմազան ու հարուստ, որ ոչ մի համահավաք տեքստ դրանք չի կարող ընդգրկել, մանավանդ, եթե սրան ավելացնենք և այն, որ տարբեր պատումների համար բնորոշ ու ընդհանրակություն ունեցող դրվագներն էլ ըստ ասացողների անսահման բազմազան են իրենց բանաստեղծական հնարանքներով, տարբեր բարբառներին հատուկ լեզվական գունագեղությամբ ու պատկերավորման արտահայտչական միջոցներով:

Wednesday, February 5, 2014

Համամոլորակային հիմնախնդիր: Կլիմայական փոփոխություն:

Կլիման  եղանակի բազմամյա ռեժիմ է, որը որոշվում է տեղանքի աշխարհագրական լայնությամբ, օվկիանոսից ունեցած հեռավորությամբ, ցամաքային ռելիեֆով, ծովի մակարդակից ունեցած բարձրությամբ և մի շարք այլ գործոններով: Կլիմայի աննշան փոփոխությունները երկար ժամանակահատվածում թույլ են տալիս համարել նրան տվյալ տեղանքի կայուն բնութագիր: Այդ պատճառով կլիման հանդիսանում է աշխարհագրական լանդշաֆտի բաղադրիչներից մեկը:Մեր մոլորակի կլիման միշտ փոփոխվել է բնական ճանապարհով:  Սակայն գիտնականները գտնում են, որ ներկայումս տեղի է ունենում կլիմայի նոր տիպի փոփոխություն: Այն մարդկանց և էկոհամակարգերի վրա կտրուկ ազդեցություն ունի:
Մարդու գործունեության հետեւանքով առաջացող ջերմոցային գազերն արտանետվում են մթնոլորտ: Ածխածնի երկօքսիդն (CO2) առաջանում է հանածո վառելիքից` էներգիա ստանալու ընթացքում, անտառների հատման ու այրման հետեւանքով: Մեթանը եւ ազոտի ենթօքսիդն արտանետվում են գյուղատնտեսական գործունեության և հողօգտագործման մեջ:
Ջերմոցային գազերի արտանետումների աճող մակարդակն արդեն հանգեցնում է կլիմայի փոփոխության:
Դիտարկումները ցույց են տալիս, որ 20-րդ դարի ընթացքում գլոբալ ջերմաստիճանը բարձրացել է մոտ 0,6 OC: Առկա են նոր եւ առավել համոզիչ փաստեր, որոնք վկայում են, որ վերջին 50 տարվա ընթացքում դիտարկվող տաքացումը մարդու գործունեության արդյունք է:
Ըստ կլիմայական մոդելների կանխատեսվում է, որ 2100 թ. գլոբալ ջերմաստիճանը կբարձրանա 1,4-5,8 OC: Այս փոփոխությունը մեր մոլորակի վրա կլինի, վերջին 10 հազար տարվա ընթացքում, դիտարկված կլիմայի փոփոխություններից ամենաընդգրկունը: Կլիմայական մոդելների օգնությամբ կատարած այս կանխատեսումը հիմնվում է արտանետումների հետագա աճի հիմնական շարժիչ ուժերի (բնակչության աճ եւ տեխնոլոգիական փոփոխություններ) մասին եղած մի շարք ենթադրությունների վրա:
Կլիմայի փոփոխությանը հարմարվելու համար ներկայումս հնարավոր են վեց հիմնական ռազմավարական մոտեցումներ: Կարող են ձեռնարկվել կորուստները կանխելու միջոցներ. օրինակ, ծովի մակարդակի բարձրացման դեմ պատնեշներ կառուցելով կամ անտառապատելով հողմնահարված լեռնալանջերը: Հնարավոր է կորուստը կրճատել` այն հասցնելով ընդունելի մակարդակի. այդ նպատակով կարելի է նաեւ փոփոխել գյուղատնտեսական մշակաբույսերի կազմը, որպեսզի երաշխավորվի նվազագույն բերք` նույնիսկ ամենավատ պայմաններում:

Sunday, February 2, 2014

UKRAINIAN CHRISTMAS

For the Ukrainian people Christmas is the most important family holiday of the whole year. It is celebrated solemnly, as well as merrily, according to ancient customs that have come down through the ages and are still observed today.
Ukrainian Christmas customs are based not only on Christian traditions, but to a great degree on those of the pre-Christian, pagan culture and religion. The Ukrainian society was basically agrarian at that time and had developed an appropriate pagan culture, elements of which have survived to this day.
Christianity was introduced into Ukraine in 988 A.D. The flourishing pagan religion and traditions associated with it were too deeply rooted in the people to allow the Church to eradicate them completely. Therefore, the Church adopted a policy of tolerance toward most of the ancient customs and accepted many as part of the Christian holidays. In this way, the ancient pagan Feasts of Winter Solstice, Feasts of Fertility became part of Christian Christmas customs. This is perhaps why Ukrainian Christmas customs are quite unique and deeply symbolic.
Ukrainian Christmas festivities begin on Christmas Eve and end on the Feast of the Epiphany. The Christmas Eve Supper or Sviata Vecheria (Holy Supper) brings the family together to partake in special foods and begin the holiday with many customs and traditions, which reach back to antiquity. The rituals of the Christmas Eve are dedicated to God, to the welfare of the family, and to the remembrance of the ancestors.
With the appearance of the first star which is believed to be the Star of Bethlehem, the family gathers to begin supper.
The table is covered with two tablecloths, one for the ancestors of the family, the second for the living members. In pagan times ancestors were considered to be benevolent spirits, who, when properly respected, brought good fortune to the living family members. Under the table, as well as under the tablecloths some hay is spread to remember that Christ was born in a manger. The table always has one extra place-setting for the deceased family members, whose souls, according to belief, come on Christmas Eve and partake of the food.
kolach (Christmas bread) is placed in the center of the table. This bread is braided into a ring, and three such rings are placed one on top of the other, with a candle in the center of the top one. The three rings symbolize the Trinity and the circular form represents Eternity.
didukh (meaning grandfather) is a sheaf of wheat stalks or made of mixed grain stalks. It is placed under the icons in the house. In Ukraine, this is a very important Christmas tradition, because the stalks of grain symbolize all the ancestors of the family, and it is believed that their spirits reside in it during the holidays.
After the didukh is positioned in the place of honor, the father or head of the household places a bowl of kutia (boiled wheat mixed with poppy seeds and honey) next to it. Kutia is the most important food of the entire Christmas Eve Supper, and is also called God’s Food. A jug of uzvar (stewed fruits, which should contain twelve different fruits) and is called God’s Drink, is also served.
After all the preparations have been completed, the father offers each member of the family a piece of bread dipped in honey, which had been previously blessed in church. He then leads the family in prayer. After the prayer the father extends his best wishes to everyone with the greeting Khrystos Razhdaietsia (Christ is born), and the family sits down to a twelve-course meatless Christmas Eve Supper.
There are twelve courses in the Supper, because according to the Christian tradition each course is dedicated to one of Christ's Apostles. According to the ancient pagan belief, each course stood was for every full moon during the course of the year. The courses are meatless because there is a period of fasting required by the Church until Christmas Day. However, for the pagans the meatless dishes were a form of bloodless sacrifice to the gods.
The first course is always kutia. It is the main dish of the whole supper. Then comes borshch (beet soup) with vushka (boiled dumplings filled with chopped mushrooms and onions). This is followed by a variety of fish - baked, broiled, fried, cold in aspic, fish balls, marinated herring and so on. Then comevarenyky (boiled dumplings filled with cabbage, potatoes, buckwheat grains, or prunes. There are also holubtsi (stuffed cabbage), and the supper ends with uzvar.

Saturday, February 1, 2014

Բնական աղետներ

1. Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:
Ջրհեղեղներ  Սրանք վարարման մեծ տեսակն են ,երբ գետեը, ծովերը, օվկիանասները  ափերից դուրս են  գալիս և ծածկում են հովտի  ցածրադիր մասերը։ Ջրհեղեղները  բնության  ուժերի  գործողության  հետևանքով  ցամաքի  զգալի  մասի ժամանակավոր  ջրածածկումներ  են։ Ջրհեղեղները  տարերային աղետների  մյուս  տեսակներից տարբերվում են այն բանով,   որ որոշ  չափով  կանխատեսելի  են։  Հայաստանի Հանրապետության  տարածքում նյութական  մեծ  վնասներով  ու   ավերածություններով  ջրհեղեղները  հազվադեպ  չեն։  Աղետալի  ջրհեղեղներ  են  եղել  1936, 1938,  1946,  1951,  1953,  1956,  1963, 1968  և 1997 թթ.:  Մասնավորապես  հսկայական  ավերածություններ  առաջացրին  1956 թ.  օգոստոսինտեղացած  հորդ  անձրևի  հետևանքով  Ողջի  և  Գեղի  գետերի  վարումների  ջրհեղեղները։                                                                                                 2. Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը,հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:
Ջրհեղեղի հիմնական պատճառներն են՝տեղատարափ, երկարատև անձրևները, ձնհալը,պատվարների ու ամբարտակների ճեղքվածքները, փլուզումները, սողանքները, այլ բնականերևույթները: Հեղեղումների պատճառ շատ դեպքերում հանդիսանում է մարդը՝անտառահատումներով։ Հարյուր հազարավոր հեկտարների վրա բուսականությունը մասայաբարոչնչանում է, թուղթ ու ցելյուլոզա են արտադրում, որի հետևանքով էլ հողը չորանալով` աղետալիչափերով էրոզիայիէենթարկվում։                                                                                                                                     3. Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:
Ջրհեղեղը վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսականօբյեկտները, աճեցրած բերքովդաշտերը, քայքայում է շենքերը,հիդրոտեխնիկական կառույցներն ուհաղորդակցուղիները,փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։ Սովորաբարմիջին ևխոշոր ջրհեղեղների առաջին ժամերին խախտվում էհաղորդակցությունը բնակավայրերում ունրանց միջև։ Էլեկտրամատակարարումն ու կապը, որպես կանոն, առաջին ժամվաընթացքումշարքից դուրս են գալիս։ Ջրամբարներում ջրի գերլցման ևերկարատև ներգործության հետևանքովպատվարների ուամբարտակների վրա կարող են առաջանալ ճեղքվածքներ ութողանցքեր, ինչըսպառնում է աղետալի ջրածածակման գոտուստեղծման։ Խոշոր ու աղետալի ջրհեղեղներիդեպքում ջրիհոսանքներն արմատախիլ են անում ծառեր, քշում քարե պատնեշներ,ոչ մեծ տներ,շրջում տրանսպորտային միջոցներ։ Ջրհեղեղներըվտանգավոր են նաև այն բանով, որ շենքերն ուկառույցներըկորցնում են իրենց ամրությունը։ Փայտյա շինությունները սկսում ենփտել,մետաղական կառույցները ժանգոտում են։                                                                                                                                                                                                 4. Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ:
Խուճապի չմատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս՝ անհապաղ դուրս գալ և հեռանալ դեպի բաց, անվտանգ տարածություն։ Վերին հարկերում գտնվելիս՝ պատսպարվել ապահով տեղում՝ հեռու մնալով արտաքին պատերից և պատուհաններից։ Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել՝ մտնելով սեղանների և մահճակալների տակ։ Փողոցում գտնվելիս՝ հեռանալ շենքերից և հաղորդալարերից դեպի բաց տարածություն, իսկ տրանսպորտում գտնվելիս՝ այն կանգնեցնել բարձրահարկերից հեռու և մնալ տեղում մինչև ցնցումների ավարտը։ Գիշերը տեղի ունեցող ստորգետնյա ցնցումների ժամանակ արթնանալիս՝ օգտվել միայն գրպանի լապտերից (հնարավոր հրդեհներից խուսափելու համար), հագնվելու վրա ավելորդ ժամանակ չկորցնելով` վերցնել Աղետի կապոցը և գործել իրավիճակին համապատասխան։