Friday, January 31, 2014

Էկոհամակարգերի հիմնախնդիրը



1.     Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները: Ինչու՞:
Իմ կարծիքով էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշը դա ինքնավերականգնումն է, քանի որ մարդը իր գործունեությամբ վնասում է տարբեր էկոհամակարգեր, իսկ եթե այդ էկոհամակարգերը չվերականգնվեն, ապա կոչնչանան:
2.     Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:
Մեզ ամենաշատը շրջապատում են ագրոէկոհամակարգերը, դրանք մարդու կողմից արհեստականորեն ստեղծված էկոհամակարգեր են: Ագրոէկոհամակարգերի առանձնահատկություներն են.
1.             Ագրոէկոհամակարգերում գյուղատնտեսական բույսերի և կենդանիների տեսակները ստացվում են արհեստական ընտրության ներգործությամբ և դա բերում է դրանց գենետիկական բազայի նեղացման. սովորաբար ընդամենը մի քանի սորտ է օգտագործվում, այդ պատճառով դրանք շատ զգայուն են հիվանդությունների և վնասատուների զանգվածային բազմացման նկատմամբ: Մոնոկուլտուրաները ներմուծելով մարդիկ դեմ են գնում կենդանի բնության էվոլյուցիոն ավանդույթներին: Ապագա ագրոէկոհամակարգերը պետք է բազմազան և բազմատեսակային լինեն: Ագրոէկոհամակարգեր սովորաբար ներմուծվում են այնպիսի տեսակներ, որոնք բնորոշ չեն տվյալ տեղանքին: Արհեստական ընտրությունը նաև դուրս է մղում թույլ համարվող օրգանիզմների բոլոր ձևերը:
2.        Բնական էկոհամակարգերում պրոդուցենտների առաջնային արտադրանքը սննդային շղթաներում օգտագործվում է կոնսումենտների կողմից և ածխաթթու գազի, ջրի և հանքային տարրերի ձևով նորից վերադառնում կենսաբանական շրջանառության համակարգ: Ագրոէկոհամակարգերը համարվում են ավելի բաց կենսահամակարգեր, ուստի դրանցում սննդատարրերի զգալի մասը բերքի հետ համակարգերից դուրս է մղվում և նյութերի բնական շրջապտույտ չի կատարվում: Այդ պատճառով խախտվում է նաև հողառաջացման գործընթացը և դրա ուղղվածությունը
3.        Առավել բարձր արտադրանք ստանալու համար ագրոէկոհամակարգերում կտրուկ նվազեցված է տեսակների թիվը: Բնական էկոհամակարգերում կենսաբազմազանությունը նկատելիորեն բարձր է, իսկ կենսաբանական արդյունավետությունը բազմաթիվ անգամ ցածր:
4.          Ագրոէկոհամակարգերում ցանքաշրջանառությունը (մշակաբույսերի հերթափոխը) կատարվում է մարդու ցանկությամբ, որն անցանկալի ազդեցություն է թողնում ոչ կենսական բաղադրիչների, հատկապես հողի բերրիության վրա:
5.         Բնական էկոհամակարգերում էներգիայի աղբյուրն Արեգակն է: Ագրոէկոհամակարգի  նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ են լրացուցիչ էներգիայի աղբյուրներ` մարդու կամ կենդանիների ֆիզիկական աշխատանք, վառելանյութի տարբեր տեսակներ, պարարտանյութեր, լրացուցիչ լուսավորում, պեստիցիդներ, թունաքիմիկատներ: «Լրացուցիչ էներգիա» են համարվում նաև ընտանի կենդանիների նոր ցեղերն ու բույսերի նոր տեսակները: Առանց էներգիայի լրացուցիչ աղբյուրների հնարավոր չէ ապահովել կենսաբանական բարձր արդյունավետություն:
6.         Ագրոէկոհամակարգերը տալիս են կենսաբանական բարձր արդյունք շնորհիվ մարդու անընդմեջ միջամտության և օժանդակության, առանց որի դրանք գոյություն ունենալ չեն կարող: Պետք է նշել, որ ագորէկոհամակարգերը խիստ անկայուն համակարգեր են: Դրանք ընդունակ չեն ինքնավերականգնվելու և ինքնակարգավորվելու:
Մարդու անընդհատ գործունեությունն անհրաժեշտ է ագրոէկոհամակարգերի պահպանման համար:
3.     Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:
Մարդու ներգործության հետևանքով էկոհամակարգի հավասարակշռությունը՝ հետևապես և ինքնակարգավորումը կարող է խախտվել:
Էկոլոգիան  նույնն է, թե աշխարհագրական հավասարակշռությունը էկոհամակարգի և ընդհանրապես շրջակա միջավայրի այն վիաճկն է, երբ բաղադրիչների փոխազդեցությունը հավասարակշռված է, և տեղի է ունենում համակրգի կայուն բնական զարգացում:
Հավասարակշռությունը բոլոր տեսակի երկրահամակարգերի բնական վիճակն է, դրանց կարևոր հատկանիշներից մեկը: Եվ դա պահպանվում է նյութի բնականոն շրջապտույտի շնորհիվ:
Այպես ուրեմն, նյութի շրջապտույտ են կոչվում բնության մեջ նյութի փոխակերպման և տեղափոխման օրինաչափորեն կրկնվող պրոցեսները:
Ամեն անգամ, երբ ինչ-ինչ պատճառներով խախտվում է նյութի շրջապտույտը, խախտվում է նաև էկոլոգիական հավասարակշռությունը, և փոխվում է շրջապատի որակը:
Ներկայումս մարդու ազդեցությամբ նյութի շրջապտույտի վտանգավոր խախտում նկատվում է թե՛ համամոլորակային, թե՛ ռեգիոնալ և թե՛ տեղական մակարդակներով:Մարդու ազդեցության հետևանքով կարող է խախտվել նաև կենսաբանությունից հայնշտնի սննդառության շղթան, որը էկոհամակարգում նյութի շրջապտույտի ամենաբարդ տեսակներից է:
4.     Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):
Էներգիան մեծ դեր է կատարում սննդային շղթայում, էներգիան այնտեղ փոխանցվում է մի տեսակից մյուսին, դրա հետևանքով տեղի է ունենում էներգիայի կորուստ: Էներգիան շահագործվում է ամեն գործողության մեջ ընդհուպ մինչև մահը, մահվան ժամանակ շղթան փակվում է:

Եթե ածխաթթու գազը չլինի, ապա ֆետոսինթեզ չի լինի, հետևաբար թթվածին էլ նույնպես չի լինի: Քանի որ ծովային կենդանիները ածխաթթու գազը օգտագործում են իրենց կմախքը կազմելու համար, դրանից հետևում է, որ առանց ածխաթթու գազի ծովային կենդանիները ուղղակի չեն կարող գոյատևել:
Եթե ֆոսֆորը էկոհամակարգերում չլինի, ինչպես գիտենք այն կապված է կենդանիների նյութափոխանակության հետ, առանց ֆոսֆորի հնարավոր չի սպիտակուցների սինթեզումը: Նրա պակասը կարող է նաև վնաս հասցնել բերքին, քանի որ այն ժամանակակից հողագործության կարևոր պարարտանյութերից է:







No comments:

Post a Comment