Saturday, February 1, 2014

Բնական աղետներ

1. Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:
Ջրհեղեղներ  Սրանք վարարման մեծ տեսակն են ,երբ գետեը, ծովերը, օվկիանասները  ափերից դուրս են  գալիս և ծածկում են հովտի  ցածրադիր մասերը։ Ջրհեղեղները  բնության  ուժերի  գործողության  հետևանքով  ցամաքի  զգալի  մասի ժամանակավոր  ջրածածկումներ  են։ Ջրհեղեղները  տարերային աղետների  մյուս  տեսակներից տարբերվում են այն բանով,   որ որոշ  չափով  կանխատեսելի  են։  Հայաստանի Հանրապետության  տարածքում նյութական  մեծ  վնասներով  ու   ավերածություններով  ջրհեղեղները  հազվադեպ  չեն։  Աղետալի  ջրհեղեղներ  են  եղել  1936, 1938,  1946,  1951,  1953,  1956,  1963, 1968  և 1997 թթ.:  Մասնավորապես  հսկայական  ավերածություններ  առաջացրին  1956 թ.  օգոստոսինտեղացած  հորդ  անձրևի  հետևանքով  Ողջի  և  Գեղի  գետերի  վարումների  ջրհեղեղները։                                                                                                 2. Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը,հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:
Ջրհեղեղի հիմնական պատճառներն են՝տեղատարափ, երկարատև անձրևները, ձնհալը,պատվարների ու ամբարտակների ճեղքվածքները, փլուզումները, սողանքները, այլ բնականերևույթները: Հեղեղումների պատճառ շատ դեպքերում հանդիսանում է մարդը՝անտառահատումներով։ Հարյուր հազարավոր հեկտարների վրա բուսականությունը մասայաբարոչնչանում է, թուղթ ու ցելյուլոզա են արտադրում, որի հետևանքով էլ հողը չորանալով` աղետալիչափերով էրոզիայիէենթարկվում։                                                                                                                                     3. Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:
Ջրհեղեղը վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսականօբյեկտները, աճեցրած բերքովդաշտերը, քայքայում է շենքերը,հիդրոտեխնիկական կառույցներն ուհաղորդակցուղիները,փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։ Սովորաբարմիջին ևխոշոր ջրհեղեղների առաջին ժամերին խախտվում էհաղորդակցությունը բնակավայրերում ունրանց միջև։ Էլեկտրամատակարարումն ու կապը, որպես կանոն, առաջին ժամվաընթացքումշարքից դուրս են գալիս։ Ջրամբարներում ջրի գերլցման ևերկարատև ներգործության հետևանքովպատվարների ուամբարտակների վրա կարող են առաջանալ ճեղքվածքներ ութողանցքեր, ինչըսպառնում է աղետալի ջրածածակման գոտուստեղծման։ Խոշոր ու աղետալի ջրհեղեղներիդեպքում ջրիհոսանքներն արմատախիլ են անում ծառեր, քշում քարե պատնեշներ,ոչ մեծ տներ,շրջում տրանսպորտային միջոցներ։ Ջրհեղեղներըվտանգավոր են նաև այն բանով, որ շենքերն ուկառույցներըկորցնում են իրենց ամրությունը։ Փայտյա շինությունները սկսում ենփտել,մետաղական կառույցները ժանգոտում են։                                                                                                                                                                                                 4. Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ:
Խուճապի չմատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս՝ անհապաղ դուրս գալ և հեռանալ դեպի բաց, անվտանգ տարածություն։ Վերին հարկերում գտնվելիս՝ պատսպարվել ապահով տեղում՝ հեռու մնալով արտաքին պատերից և պատուհաններից։ Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել՝ մտնելով սեղանների և մահճակալների տակ։ Փողոցում գտնվելիս՝ հեռանալ շենքերից և հաղորդալարերից դեպի բաց տարածություն, իսկ տրանսպորտում գտնվելիս՝ այն կանգնեցնել բարձրահարկերից հեռու և մնալ տեղում մինչև ցնցումների ավարտը։ Գիշերը տեղի ունեցող ստորգետնյա ցնցումների ժամանակ արթնանալիս՝ օգտվել միայն գրպանի լապտերից (հնարավոր հրդեհներից խուսափելու համար), հագնվելու վրա ավելորդ ժամանակ չկորցնելով` վերցնել Աղետի կապոցը և գործել իրավիճակին համապատասխան։
      

No comments:

Post a Comment