Friday, February 7, 2014

Սասունցի Դավիթ (Հայ ժողովրդական մեծ էպոսը)

 Սասունցի Դավիթ





  <<Սասունցի Դավիթ >>ժողովրդական էպոսը պատկանում է մարդկության ստեղծած ամենահանճարեղ գեղարվեստական գործերի թվին. այն միջնադարի հայ մշակույթի պատմության մեջ բազառիկ տեղ է գրավում:

  <<Սասունցի Դավիթ>> հայ ժողովրդական էպոսի պատումներից մեկն առաջին անգամ գրի է առնվել և հրատարակվել 1874 թվին, <<Գրոց ու բրոց>> և <<Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ>> վերնագրով գրքում: Էպոսի հայտնաբերողը և գրքի հեղինակը հայ բանահավաքության ռահվիրան՝ Գարեգին Սրվանձտյանն էր: Սրվանձտյանն իր գրքում <<Սասունցի Դավթի>> գրի առնելու առթիվ պատմում է, որ երոք տարի հետամուտ է եղել այն լրիվ իմացող գտնելու համար և միայն 1873 թվին հանդիպել է Մշո դաշտի Առնիստ գյուղից Կրպոյին, որի պատմվածքը  <<Սասունցի Դավթի>> մասին հաջողվել է գրի առնել:

  Սրվանձտյանը, որը շատ լավ ծանոթ էր ժաղավրդական բանահյուսության առանձնահատկություններին, իսկույն նկատել է, որ <<Սասունցի Դավիթը>> բացառիկ գեղարվեստական արժեք ունեցող ժողովրդական վեպ է(էպոս): Բայց նա միաժաման մտածում էր, որ կարող են գտնվել շատ բանասերներ, որոնք այդ գործի արժեքը չեն ըմբռնի: Այդ մասին նա գրել է. << Այս գործիս հրատարակությունը հասկացողին համար արժեք կունենա. բայց կարծեմ արհամարողներ ավելի պիտի լինեն և այպանողներ ոչ միայն այս գրվածի կտորը, այլ ամբողջ սույն գրքույկը, ընդոր և իմ անձը: Ասոնք չհասկացողներն են>>:

  Ճիշտ է Սրվանձտյանից հետո գտնվեցին ժողովրդական բանահյուսության գնահատողներ, որոնք հետևելեվ նրա օրինակին գրի առան <<Սասունցի Դավիթ>> էպոսի ուրիշ շատ պատումներ(երկրորդ պատումը գրի առավ Մ. Աբեղյանը 1889 թվին), բայց նա իրավացի էր, երբ գրում էր, թե <<արհամարողներ ավելի պիտի լինեն>>: Իրոք, անցյալի հասարակության մեջ մի այսպիսի իսկական հայրենասիրական գործ չէր կարող լիարժեք գնահատկան ստանալ: <<Սասունցի Դավիթ>> էպոսի մեծ արժեքը գնահատվեց միայն սովետական հայրենիքում:

  Հայ ժողովրդական մեծ էպոսի ավելի քան հարյուր պատում մինչև այժմ գրի է առնված. դեռ էլի հայտնաբերում են նոր պատումներ: Դրանց ասացողները բոլորն էլ աշխատավոր գյուղացու ծոցից ելած, պատմելու բնատուր շնորքով օժտված անձնավորությոևններ են, որոնք սերնդից սերունդ պահպանելով ժաղավրդի այդ մեծագույն ստեղծագործությունը՝ հասցրել են մինչև մեր օրերը: 1939 թ. Սովետական Միությունում մեծ շուքով նշվեց <<Սասունցի Դավթի>> հազարամյակը: Այդ կապակցությամբ կազմվեց էպոսի համահավաք տեքստը:

  Էպոսի համաշխարհային պատմության մեջ <<Սասունցի Դավիթը>> այն բացառիկ նմուշներից է, որ մարդկությանը հասել է գրի առնվելով անմիջապես ժաղավրդական ասացողների բերանից: Այս իմաստով այն շատ մեծ նշանակություն ունի ժողովրդական էպոսի էության վրաբերյալ տեսական ընդհանրացումներ կատարելու գործում:

  Ինչպես ամեն մի ժողովրդական էպոս, այնպես էլ <<Սասունցի Դավիթը>>  ժողովրդի կյանքի հանգամանքների ու պատկերացումների, պատմական իրական եղելությունների գեղարվեստական խոր ընդհանրացումն է: Էպոսի մեջ սովորաբար չի պահպանվում պատմական անցքերի ժամանակագրությունը և կոնկրետ նկարագիրը. այնպես որ Սասունցի Դավթի և Մսրա Մելիքի կռիվը, Դավթի տարած հաղթանակը արաբների դեմ իր ազատության և անկախության համար հայ ժողովրդի մղած բազնաթիվ հերոսական կռիվների ընդհանրացումն է. դեռ ավելին, Դավթի տարած հաղթանակը առհասարակ օտար  տիրապետության ու ֆեոդալակման կեղեքման դեմ տարբեր ժամանակներում հայ ժողովրդի մղած պայքարի  ու տարած հաղթանակների ընդհանրացումն է:

  Թեպետ <<Սասունցի Դավթի>> հիմնական դրվագները արտացոլում են արաբական խալիֆաթի դեմ 7-9_րդ դարերում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը, բայց և այնպես էպոսում հարատևել են նաև շատ հին էպիկական զրույցների հերոսներ(Շապի արքան և այլն), ինչպես և հիշյալ դարերից  շատ հետո կատարված իրադարձությունների արձագանքներ, դրանց հետ կապված պատմական անձնավորությունների վերաբերյալ հիշողություններ(Պապը ֆրանկին- Հռոմի պապը, խաչակիրների Արևելք կատարած արշավանքների հետ կապված պատկերացումներ և այլն):

  <<Սասունցի Դավթի>> գեղարվեստական մեծության ամենաակնհայտ արտահայտությունը նրա բովանդակության և սյուժետային ընդգրկման արտակարգ հարստությունն է: Հայ ժողովրդական էպոսը անչափ հարուստ է բազմաբնույթ այնպիսի դեմքերով, որոնք ինքնըստիքյան հիանալիորեն արտհայտում են նրա պատմական-սոցիալական էությունը և բնութագրում են հերոսներին:

  Այս դեպքերը պատումներում այնքան մեծաթիվ են, բազմազան ու հարուստ, որ ոչ մի համահավաք տեքստ դրանք չի կարող ընդգրկել, մանավանդ, եթե սրան ավելացնենք և այն, որ տարբեր պատումների համար բնորոշ ու ընդհանրակություն ունեցող դրվագներն էլ ըստ ասացողների անսահման բազմազան են իրենց բանաստեղծական հնարանքներով, տարբեր բարբառներին հատուկ լեզվական գունագեղությամբ ու պատկերավորման արտահայտչական միջոցներով:

No comments:

Post a Comment